Լուրեր

Ս.թ. մայիսի 4-ին մեր կողմից բաց նամակ էր հղվել ՀՀ պաշտպանության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Ղազարյանին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու, համալիր բուժհետազոտությունների ենթարկելու և արդունքների հիման վրա Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/՝ ներկայացնելու՝ որոշելու համար նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը:

Նամակի հրապարակումից հետո Ա. Ղազարյանը տեղափոխվել է N հոսպիտալ, որտեղ ենթարկվել է համապատասխան բուժհետազոտությունների: 
Արդյունքների և դրանց հիման վրա կայացված որոշումների մասին դեռևս տեղեկացված չենք:
Այսօր ստացվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի որոշումը, որում արձանագրվել է, որ նկատի ունենալով, որ նամակի հրապարակումից հետո ՀՀ զինվորական դատախազությունից ստացված նյութերի հիման վրա նախապատրաստված նյութերում առևերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ, որոշվել է դեպքի առթիվ վերը նշված հոդվածների հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика