Լուրեր

՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակը ս.թ. փետրվար ամսին համապատասխան միջնորդություն էր ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին՝ հետագա առղջական վիճակի հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետում հոսպիտալացնելու ս.թ. հունվար ամսին ՀՀ զինված ուժեր զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողին, ներկայացնելու նրան Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննությանը /ԿՌԲՀ/, որի արդյունքների հիման վրա՛՛ Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով արձակելու զինված ուժերի շարքերից՝ հաշվառելով պահեստազորում։

Միջնորդությամբ արձանագրվել էր, որ զորակոչիկը ՀՀ Պաշտպանության նախարարի 2013թ․ապրիլի 8-ի թիվ 410 հրամանով սահմանված կարգով ենթակա չէ զինվորական ծառայության, հետևաբար պետք է ճանաչվի զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվի պահեստազորում։
Ստացվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գրությունը, որի համաձայն՝ Ս.թ. ապրիլի 12-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի /ԿՌԲՀ/ համապատասխան որոշմամբ զորակոչիկը ճանաչվել է ՛՛Պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով՝ պատերազմական ժամանակ՛՛:


՛՛Նորիկյան և գործընկերներ՛ ՛փաստաբանական գրասենյակը քաջ առողջություն է ցանկանում զինված ուժերի բոլոր զինծառայողներին:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика