Լուրեր

Վերջին ամիսների ընթացքում ՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակը քաղաքացիներից ստացել էր բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնցով վերջիններս խնդրել էին տրամադրել իրավաբանական խորհրդատվություն՝ կապված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ համապատասխան գրառում կատարելու կամ այդպիսի գրառում չկատարելու հետ: 

 

Նշված քաղաքացիներին անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով փաստաբանական հարցում էր ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել մի շարք տեղեկություններ վերը հիշատակված հարցի վերաբերյալ, մասնավորապես՝
1. Առկա՞ է, արդյոք, որևէ իրավական ակտ, որով սահմանվել է պարտադիր ժամկետային զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու կարգն ու պայմանները, եթե այո, խնդրում ենք տրամադրել նշված ակտի պատճենը:


2. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին անմիջականորեն մասնակցություն ունեցած և դրանից անմիջապես հետո նշված տարածքներում զինվորական ծառայություն իրականացրած զորամասերի զինծառայողների, անկախ նրանից, թե վերջիններս ինչպիսի ծառայություն են իրականացրել, զինվորական գրքույկներում կատարվե՞լ են, արդյոք, համապատասխան գրառումներ, թե ոչ, եթե ոչ, խնդրում ենք հայտնել, թե ինչո՞վ է պայմանավորված այդպիսի տարբերակումը:


3. Ի՞նչ պատճառաբանությամբ և ո՞ր իրավական ակտով են անվավեր համարվել զինծառայողների՝ զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցած լինելու վերաբերյալ արդեն իսկ կատարված գրառումները:


4. 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին տրվելո՞ւ է, արդյոք, ՛՛մարտական գործողությունների մասնակցի՛՛ կարգավիճակ, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ:


5. Բարձրագույն ուսումնական հաստատություններ ներկայացնելու և ուսման համար նախատեսված վարձավճարների զեղչերից օգտվելու նպատակով պաշտպանության նախարարության կամ զինված ուժերի որևէ զորամասի կողմից վերը նշված զինծառայողներին տրամադրվու՞մ է, արդյոք, որևէ տեղեկանք, թե՞ ոչ, եթե այո, խնդրում ենք հստակ նշել, թե ովքե՞ր կարող են դիմել՝ այդպիսի տեղեկանք ստանալու համար:

 

Ս․թ․սեպտեմբերի 8-ին ստացվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան գրությունը, որով, ըստ էության, տրվել է փաստաբանական հարցման պատասխանը՝ կից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան հրամանով ու կարգադրությամբ։

Նկատի ունենալով, որ բարցրացված հարցի կապակացությամբ առկա է որոշակի հասարակական հետաքրքրություն, ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գրությունը։

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика