Լուրեր

2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքից անցել է ավելի քանի 1 տարի 2 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։

Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։
Անցած ժամանակահատվածում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ 
Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէ տեղաշարժ դեռևս չկա։
Այսօր Արսեն Մխիթարյանի հայրը՝ Արթուր Մխիթարյանը և վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Ն․ Նորիկյանը հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ զինվորական դատախազ Վ․ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետը։
Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ Ն․ Նորիկյանի կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի։
Զինվորական դատախազի կողմից տրվել է հավաստիացում, որ Ա․ Մխիթարյանի մահվան գործով այս պահին քննության են առնվում մի քանի վարկածներ, իսկ նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից մի քանի կոնկրետ հանձնարարություններ տրվեցին զինվորական դատախազներին՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար։
Կորցնելով իրենց որդուն՝ Արսեն Մխիթարյանին, վերջինիս ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։
Այդ նպատակով էլ հենց իրենց
բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։

Արսենի ծնողները տրամադրված են վճռական և պայքարելու են մինչև վերջ, որպեսզի բացահայտվի իրենց որդու մահվան բոլոր հանգամանքները և այն մարդիկ, ովքեր մեղավոր են, անկախ նրանից, թե ովքեր են, ենթարկվեն քրեական պատասխանատվության։

Սպասենք, տեսնենք, թե այս հանդիպումն ինչ արդյունքներ կարձանգրի և գլխավոր դատախազի հանձնարարականները ինչ հետևանքներ կունենան նշված հանցագործության բացահայտման առումով։

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика