Լուրեր

Այսօր ռուսական մի շարք լրատվամիջոցներ սեփական պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն էին տարածում, որ ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել

Բալեյ քաղաքի զինվորական կոմիսարի նկատմամբ, որը Պերմյակովին բանակ է զորակոչել։ Փոխանցվում էր, որ զինվորականը մեղադրվում է անփութության մեջ, ինչը հնարավոր է, որ դարձել է Գյումրի քաղաքում 2015թ․-ի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիք անդամների դաժան սպանության պատճառը։ Քննիչները կասկածում են, որ զինկոմիսարիատը բանակ է զորակոչել հոգեկան շեղում ունեցող Պերմյակովին՝ միևնույն ժամանակ փաստաթղթերին կցելով զորակոչիկի դրական բնութագիրը։ Իրավաբան.net-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք այսկերպ ռուսական կողմը հող չի նախապատրաստում հայկական ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվողին ազատել պատժից` հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, փաստաբանը պարզաբանեց, որ պետք է տարանջատել այս հանգամանքները. «Հնարավոր է մարդը ունենա առողջական խնդիր, որի հիման վրա նա ազատվի պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից, բայց այդ առողջական վիճակը նրան չդարձնի անմեղսունակ»: Տվյալ պարագայում պարոն Նորիկյանի խոսքերով` պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության ադյունքներին, որն էլ կտա հետևյալ հարցի պատասխանը. «Հանցագործության կատարման պահին արդյոք մեղադրյալը եղել է մեղսունակ վիճակում, թե՞ ոչ: Եթե փորձաքննությամբ այդ երիտասարդը ճանաչվի անմեղսունակ, հետևաբար նա քրեական պատասխանատվության ենթակա սուբյեկտ չի լինի, իսկ եթե դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն նա ճանաչվի մեղսունակ, ապա անկախ իր հիվանդության բնույթից, նա պետք է դատապարտվի»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/77025.html 
© iravaban.net կայք

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика