Մամուլը մեր մասին

 ՀՀ Վարչական դատարանի «վրիպակի» հետևանքով ՀՀ քաղաքացին զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը: Վերջինս հանցագործության մասին գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Ստորև ներկայացնում ենք ուղարկված գրության մանրամասները.

 

 «Հարգելի պարոն Կոստանյան 25.12.2008թ. Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 44/48 հասցեի բնակիչ Կարինե Աղաքարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 44/4 8 բնակարանի սեփականատեր Տիգրան Սամվելյանի` հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի՝  Ծովակալ իսակովի 44/48 բնակարանի նկատմամբ ձեռնարկված գործողությունները, այն է` աճուրդի կազմակերպումը ապօրինի համարելու և դրա հիմքով կատարված բնակարանի առուվաճառքը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ ՀՀ վարչական դատարանը /Դատավոր Ա. Ղազարյան/ 19.01.2009թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ /Վարչական գործ թիվ ՎԴ-7610/05/08 2010թ./ 06.07.2010թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։ Նշված գործով տեղի է ունեցել թվով 14 դատական նիստ: Գործի դատաքննությունն ավարտվել է 16.11.2010թ-ին։ 24.11.2010թ. դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Ոչ իրավաչափ է ճանաչվել հարկադիր կատարող Միքայել Հովսեփյանի թիվ  2-769  կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին: Դատարանի կողմից գործի վարույթը հայցապահանջի մնացած մասով կարճվել է`պատճառաբանվելով, որ «Անդրադառնալով բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին, դատարանը, գտավ, որ թեև այդ պահանջները ողջամտորեն բխում են հարկադիր կատարողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և «Արգելադրված գույքը աճուրդի ներկայացնելու մասին» 17.04.2002թ. կայացված որոշումը անվավեր ճանաչելու հետևանքներից, այնուամենայնիվ, որպես հետևանք կապված են կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու մասից, իսկ դատարանը կաշկանդված է այդ մասով հայցը բավարարել, քանի որ նույն անձանցմ իջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով առկա է դատարանի օրինականուժի մեջ մտած վճիռ /Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.02.04թ վճիռը/, հետևաբար այդ մասով առկա է գործի վարույթը կարճելու հիմքեր»: Սույն վճիռը չի բողոքարկվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ: Ս.թ. հոկտեմբերի 11-ին Տ. Սամվելյանն, անսպասելիորեն, ՀՀ ԴԱՀԿ ծառայությունից ստացել է «Կատարողական վարույթը վերսկսելու մասին»,  «Հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին» և «Կատարողական վարույթը կարճելու մասին» որոշումների օրինակները, որի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. տրված թիվ ՎԴ-7610/05/08 կատարողական թերթի համաձայն՝ պետք է ոչ իրավաչափ ճանաչել հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին: Որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչելնաև հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված ոչ իրավաչափ գործողությունների և 17.04.2002թ. կայացված ոչ իրավաչափ որոշման արդյունքում հարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝ գրանցված սեղանամատյանում թիվ Դ-2455 համարի տակ: Որպես հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի և Տ.Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել նաև այդ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը: Հետագա ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նույն վարչական գործի համարի տակ www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրված է բովանդակային առումով էապես տարբերվող վճիռ, ըստ որի՝ ոչ իրավաչափ է ճանաչվել հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ. որոշումը` աճուրդ կազմակերպելու մասին։ Որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել նաև հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված ոչ իրավաչափ գործողությունների և 17.04.2002թ. կայացված ոչ իրավաչափ որոշման արդյունքում հարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ.Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Ս. Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` գրանցված սեղանամատյանում թիվ Դ-2455 համարի տակ։ Որպես հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Ս.Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել նաև այդ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը։  Այսինքն, ըստ էության, վերը նշված հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ կարճելու վերաբերյալ գրվել է հետևյալը՝ «Ինչ վերաբերվում է երրորդ անձ Տ. Սամվելյանի կողմից հայցադիմումի պատասխանով ներկայացված այն հիմնավորումը, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ /Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.02.04թ վճիռը/, ապա ՀՀ վարչական դատարանը գտավ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան բացակայում են գործի վարույթը կարճելու հիմքերը …»: Նշված անհամապատասխանությունները պարզելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ին, Տ. Սամվելյանի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Գ. Գյոզալյանը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ղազարյանին՝ խնդրելով սեղմ ժամկետներում պատասխանել վերը նշված ակնհայտ անհամապատասխանության պատճառների մասին: 29.11.2013թ. թիվ Ե-ԴԴ-9-111329/13 գրությամբ ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան վերը նշված գրության, հայտնել է փաստաբան Գ.Գյոզալյանին, որ www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրված վճիռը վրիպակ է, և դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատակազմը համակարգ ներբեռնելիս սխալմամբ տեղադրել է իրենց մոտ առկա վճռի աշխատանքային տարբերակը: Ավելին, ս.թ. դեկտեմբերի 10-ին Տ. Սամվելյանը ՀՀ վարչական դատարանից ստացել է10.11.2013թ. ընդունված ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. թիվ ՎԴ/7610/05/08 կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշումը, որում նշված է, թեիբր www.datalex.am տեղեկատվական համակարգում դատական ծառայողի կողմից թյուրիմացաբար ներբեռնվել է ոչ թե դատարանի կողմից կայացվածը, այլ վճռի նախկինում կազմված նախնական տարբերակը /նախագիծը/: Իսկ հետագայում հայցվորի դիմումի հիման վրա կատարողական թերթը դատական ծառայողների կողմից նախապատրաստվել և ստորագրման է ներկայացվել www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրված վճռի բովանդակությամբ, որն էլ տեխնիկական վրիպակի արդյունքում վավերացվել է: ՈւստիՎարչական դատարանը /դատավոր Ա. Ղազարյան/ ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ.թիվ ՎԴ/7610/05/08 կատարողական թերթում կատարել է հետևյալ վրիպակի ուղղումը. Կատարողական թերթում գրառված վճռի եզրափակիչ մասից բխող կատարման ենթակա ծավալն ընթերցել հետևյալ բովանդակությամբ. «Ոչ իրավաչափ ճանաչել հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 14.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին: Հարգելի պարոն Կոստանյան Գտնում ենք, որ վերը նշված «վրիպակը»,  որը կազմել է շուրջ 9 էջ, չէր կարող լինելսոսկ վրիպակ, քանի որ դեռևս 16.04.2012թ. հայցվոր Կարինե Աղաքարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձինք՝ Տ.Սամվելյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման՝ «Մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, անցկացված աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարած պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին»: Այսինքն, սրանով հավաստվում է, որ դեռևս 2012թ. և´ հայցվորը, և´ ՀՀ վարչական դատարանը, և´ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը քաջատեղյակ էին, որ 24.11.2010թ. վարչական դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի, և ընդամենը ոչ իրավաչափ է ճանաչվել հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ.որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին, որի պատճառով էլ Կ. Աղաքարյանը նշված պահանջով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Հատկանշական է այն հանգամանքը, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին սույն գործով կայացած դատական նիստում հայցվոր Կ. Աղաքարյանը հրաժարվել է հայցապահանջից, ըստ ամենայնի այն հիմքով, որ, ըստ էության, նշված «վրիպակի» հետևանքով իր բոլոր պահանջները կատարվել են: Թե ինչ շարժառիթներով է ծնվել նշված «վրիպակը» և դրա արդյունքում 26.04.2013թ.տրված կատարողական թերթը, մնում է անհասկանալի: Թեև համարձակվենք նշել, որ խիստ թերահավատորեն ենք մոտենում այն պատճառաբանությանը, որ դա կատարվել է ընդամենը դատական ծառայողների անփութության հետևանքով: Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ թեև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը /սույն գործով պատասխանող/ դատարանի կողմից եղել է պատշաճ ծանուցված, որ ս.թ.հոկտեմբերի 25-ին տեղի է ունենալու դատական նիստ, դրանից տասնչորս օր առաջ՝ ս.թ.հոկտեմբերի 11-ին, «վրիպակի» պիտակավորում ստացած կատարողական թերթի պահանջների համաձայն, վերացրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը և Տ.Սամվելյանին Ք. Երևան, Ծ. Իսկակովի 44/48 հասցեի բնակարանի և հայցվոր Կ. Աղաքարյանի հետ կապված որևէ գործողություն կատարելն արգելելու /արգելել բնակարանի օտարման հետ կապված որևէ գործողություն, ինչպես նաև Կ. Աղաքարյանի վտարմանն ուղղված գործողության վերաբերյալ 11.03.2009թ. կայացված որոշմամբ կիրառված հայցի ապահովմանմիջոցը: Վերը նշվածը նշանակում է, որ այս ժամանակահատվածում, կատարողական թերթի պահանջների համաձայն, ոչ իրավաչափ է ճանաչվել 17.04.2002թ. որոշումը` աճուրդ կազմակերպելու մասին։ Որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել նաև հարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Ս. Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև այդ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը։ Փաստորեն, ստացվում է, որ այսպես կոչված «վրիպակի» հետևանքով Տ. Սամվելյանը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից: Մենք չենք բացառում, որ այս ընթացքում վերը նշված բնակարանը նաև օտարված լինի: Հարգելի պարոն Կոստանյան Սույն գործն ունի տարիների պատմություն: Տ. Սամվելյանը 2002թ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ ԱՆԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված աճուրդին և որպես բարեխիղճ գնորդսեփականության իրավունքով ձեռք է բերել բերել Ք. Երևան, Ծ. Իսակովի 44/48 հասցեիբնակարանը: Սակայն այս տասնմեկ տարիների ընթացքում չի կարողանում օգտվել իր սեփականությունից, և անընդմեջ գտնվում է դատական քաշքշուկների մեջ, որի հետևանքով խախտվում են ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված սեփականատիրոջ իր իրավունքները: Առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով հավաստվում է, որ աճուրդը կայացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում Տ. Սամվելյանը դարձել է նշված բնակարանի սեփականատերը: Թեև այս ամենին, իրավասու մարմինները ջանք չեն խնայել հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտելու Տ. Սամվելյանին՝ իրացնելու ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված սեփականատիրոջ իր իրավունքները, ինչի եզրափակիչ ակորդը հանդիսացել է վերը նշված «վրիպակը»: Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հրապարակված վճռում տեղ գտած ինը էջանոց «վրիպակի» և դրա հիման վրա տրված կատարողական թերթի արդյունքում Տ. Սամվելյանը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից, խորը կասկած ունենալով, որ նման վրիպակ պարզապես չէր կարող գոյություն ունենալ, միաժամանակ, կարևորելով Ձեր կողմից վերջերս արտահայտված այն խոսքը, թե ընդամենը մեկ փաստի ներկայացումը բավական է, որպեսզի Դուք հետամուտ լինեք դատական համակարգում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալ նշված փաստերին և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական հետապնդում մեղավոր անձանց նկատմամբ: Խնդրում եմ Ձեր կողմից ընդունված համապատասխան որոշման մասին իրազեկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կանխավ հայտնում եմ խորին շնորհակալություն»: Իրավաբան.net 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/49289.html 
© iravaban.net կայք

 
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика