Մամուլը մեր մասին

Սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալվող քննարկումները գնալով մեծ թափ են հավաքում: Դատելով քննարկվող հարցի կարևորության աստիճանից, ինչպես նաև քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարությունների բովանդակությունից, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ առաջիկա մեկ կամ երկու տարիների համար քաղաքական կյանքի թիվ մեկ օրակարգը լինելու է սահմանադրական փոփոխությունների հարցը:

 

Իշխանության մի շարք առանցքային դեմքեր արդեն իսկ ակնարկում են, որ չի բացառվում անցում կատարել պետական կառավարման մեկ այլ համակարգի, այն է` անցում դեպի խորհրդարանական կառավարման համակարգ:

Արիստոտելը «Սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա` ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։  Ի՞նչ ենք արել մենք 1995 հուլիսի 5-ից հետո: Այս պարագայում, երբ պետական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտությունն, ըստ էության, պատճառաբանվում է հանրային կյանքում արմատացած մի շարք բացասական կարծրատիպերի կոտրման հրամայականով, թվում է, առավել տրամաբանական ու բարոյական կլիներ, որ որևէ մեկը կամ ոմանք բառիս բուն իմաստով հաշվետվություն ներկայացնեին հասարակությանը սահմանադրության գոյության ողջ ժամանակաշրջանի կտրվածքով նրա կենսագործունեության արդյունավետության աստիճանի մասին: Ով ինչ ուզում է ասի, ինչպիսի համակարգի կողմնակից էլ լինի և ինչպիսի քարոզներ էլ կարդա, ինձ համար մի բան ակնհայտ է.

1. ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածն իր ընդունման պահից մինչ օրս հնարավոր ու անհնար բոլոր ձևերով ոտնատակ է տրվել:

2. 1995թ-ից մինչ օրս անցկացված բոլոր համապետական ընտրություններն անցել են աղաղակող խախտումներով, և դրանց օրինակարգությունը մշտապես դրվել է կասկածի տակ,

3. Անկախությունից ի վեր գործող իշխանությունը /անկախ անձերից և քաղաքական ուժերից/ մշտապես վերարտադրվել է, և որևիցե անգամ ընտրությունների արդյուքում որևէ պարտություն չի կրել,

4. Քաղաքական ընդդիմությունը որևէ անգամ ընտրությունների միջոցով որևէ հաջողություն չի գրանցել, և հետընտրական հանահավաքային գործընթացների ավարտից հետո աստիճանաբար հայտնվել է լուսանցքում,

5. Ընտրական համակարգի պերմանենտ «կատարելագործման» աշխատանքներն ավարտվել են ընտրական պրոցեսը կեղծելու նոր գործիքների ներդրմամբ,

6. Հասարակությունը երբեք չի եղել քաղաքական գործոն, այն դեպքում երբ ինքը պետք է լիներ այս ողջ փնջի պատվիրատուն, և ինքը թելադրեր քաղաքական համակարգի տրամադրություններն ու գործընթացների տրամաբանությունը: Եվ այս ֆոնի վրա անցումը նոր համակարգին, մի բան է միայն նշանակում. մեր երկիրը դարձել է կեղծ օրակարգերի երկիր, որտեղ իշխող տրամաբանությունն այն է, որ ինչ-որ բան փոխելով կամ ինչ-որ նոր բանի անցնելով, մենք ապրելու ենք այլ պետությունում կամ այլ հասարակությունում: Առհասարակ, կյանքն ապացուցել է, որ ջրից դուրս գալացողն ընկնում է ջրհորի մեջ: Խնդիրը սահմանադրությունը չէ, այն հարգելու և սրբորեն նրա նորմերը կատարելու մեջ է,  որից, ցավոք, շատ հեռու ենք… …Հերթական փորձություն, որն ավարտվելու է խորագույն հիասթափությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/65022.html 
© iravaban.net կայք

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика