Մամուլը մեր մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության ավտոերթի ժամանակ ԼՂՀ ոստիկանության գործողություններին: 

 

Նա գրում է. ԼՂՀ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով կարգավորվում է ոստիկանության ծառայողների կողմից Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները:

Համաձայն վերը նշված հոդվածի` Ոստիկանության ծառայողը, որպես բացառիկ միջոց, գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու և համոզելու հմտություններ` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից: Ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար, կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է: Նշված հոդվածով ամրագրված է, որ օրենքով չնախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրումը կամ սահմանների անցումով դրանց գործադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Դիտելով հրապարակված տեսանյութը, որպես փաստաբան, այն համոզմունքն ունեմ, որ ԼՂՀ իշխանությունները պետք է կարողանան հստակորեն պատասխանել այն հարցին, թե` 1. Արդյո՞ք, ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչներն այլ միջոցներով իրենց պարտականությունները հնարավոր չեն համարել ապահովել, 2. Արդյո՞ք իրականացրել են բանակցություններ երթի կազմակերպիչների հետ, թե՞ ոչ, 3. Ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ, արդյո՞ք նախազգուշացրել են երթի մասնակիցներին դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ իրավախախտումը դադարեցնելու համար, 4. Կոնկրետ ո՞ր ստեղծված իրավիճակն է հարկադրել ոստիկանությանը` կիրառելու հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ: Իմ կարծիքով. ԼՂՀ ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները դուրս են եկել ԼՂՀ «Ոստիկանության մասին» օրենքի շրջանակներից, նրանց գործողություններն առերևույթ ոչ միայն իրավաչափ չեն, այլև կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 322-րդ հոդվածներով ամրագրված հանցանքների հատկանիշներ: Ծանոթություն. «ՀՀ քրեական օրենսգիրքը ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` ԼՂՀ տարածքում գործում է ՀՀ քրեական օրենսգիրքը: Լուսանկարը` Հիմնադիր Խորհրդարան ՖԲ էջից Իրավաբան.net 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/76515.html 
© iravaban.net կայք

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика